Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բագրատաշենի սահմանային անցակետից Վրաստանի և ՌԴ քաղաքացիներ են բերման ենթարկվել

Բագրատաշենի սահմանային անցակետից Վրաստանի և ՌԴ քաղաքացիներ են բերման ենթարկվել

11:19 | 31.01.2020 | Հասարակություն

Բագրատաշենի սահմանային անցակետից Վրաստանի և ՌԴ քաղաքացիներ են բերման ենթարկվել

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին, ժամը 00.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի Երվանդ Ու.-ն, որը հունվարի 29-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329-րդ հոդվածի (Ցուցմունք տալուց հրաժարվելը) 1-ին մասի մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 21.00-ին, Մեղրիի սահմանային անցակետից ոստիկանության Մեղրիի բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի Արթուր Փ.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 31-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Մետրոպոլիտենի ներքին գործերի վարչության կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси