Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեծ Բրիտանիան ողջունում է լայնածավալ բարեփոխումներին ՀՀ կառավարության նվիրվածությունը

Մեծ Բրիտանիան ողջունում է լայնածավալ բարեփոխումներին ՀՀ կառավարության նվիրվածությունը

12:58 | 30.01.2020 | Հասարակություն

Մեծ Բրիտանիան ողջունում է լայնածավալ բարեփոխումներին ՀՀ կառավարության նվիրվածությունը

Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի դրական առաջընթացը, կառավարության նվիրվածությունը լայնածավալ բարեփոխումներին, ասվում է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստի շրջանակներում արված` Մեծ Բրիտանիայի կառավարության հաղորդագրությունում:

«Մենք ընդունում ենք 2018 թվականի դեկտեմբերին անցկացված ընտրությունները: Մենք նաև ողջունում ենք Հայաստանի հաջողությունները ԶԼՄ-ների ազատության առաջխաղացման հարցում: Մեծ Բրիտանիան ողջունում է օրենսդրական նախաձեռնությունների բարեփոխումների գործընթացը՝ գենդերային հավասարություն ապահովելու, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեծ Բրիտանիան Հայաստանին առաջարկել է վավերացնել Հարկադիր աշխատանքի վերացման մասին կոնվենցիան, մասնակցել լրագրողների համար անվտանգ միջավայր ստեղծելու միջազգային ջանքերին, որդեգրել բաց գործընթաց ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններում ազգային թեկնածուներ ընտրելու հարցում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси