Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Լավ ենք արել, ժողովրդին խաբել ենք». խաղարկության կազմակերպչի պատասխանը՝ մասնակիցներին

«Լավ ենք արել, ժողովրդին խաբել ենք». խաղարկության կազմակերպչի պատասխանը՝ մասնակիցներին

18:45 | 29.01.2020 | Հասարակություն

«Լավ ենք արել, ժողովրդին խաբել ենք». խաղարկության կազմակերպչի պատասխանը՝ մասնակիցներին

MAMUL.am-ի խմբագրություն էին դիմել մի խումբ քաղաքացիներ, ովքեր բողոքում էին «Մեգամոլում» անցկացված խաղարկությունից: Նրանցից մեկը՝ Քրիստինե Ներսիսյանն ասաց, որ ըստ խաղարկության կանոնների՝ Ամանորից առաջ 3 ամիս 50 հազար դրամի գնումներ կատարելու դեպքում կտրոններով կարող էին մասնակցել դրան: Ինքն էլ, հավատալով հայտարարված ակցիային, դարձել էր դրա մասնակիցներից մեկը:

«Ամբողջ հանրապետության մասշտաբով անցկացվող խաղարկությանը ենթադրելի է, թե որքան մարդ կլիներ, բազմությունն արդեն գետնանցման հատվածից դուրս էր, որտեղ ոչինչ չէր լսվում: Մոտեցա անվտանգության համար պատասխանատու աշխատակցին, խնդրեցի, որ միջոցներ ձեռնարկի խաղարկությունը դադարեցնելու համար, որովհետև ոչինչ չէր լսվում, որ մարդիկ կարողանային թիվ լսել: Կողքից էինք լսել, որ եթե թիվը 3 անգամ կրկնվելուց հետո ոչ մեկ չի մոտենում, ուրեմն՝ տվյալ թիվը չեղյալ է համարվում: Սակայն անվտանգության աշխատողը ոչ մի քայլ չձեռնարկեց՝ «բոլորը զբաղված են, աշխատող չունենք» պատճառաբանությամբ:

Մեկ այլ տարեց կին, որը ևս բողոքել էր, փոխտնօրեն ներկայացած անձը նրան ասել էր. «Լավ ենք արել, խաբել ենք ժողովրդին»,- պատմեց Ք. Ներսիսյանը:

Նա, առևտրի կենտրոնից աջակցություն չստանալով և այլ ելք չունենալով, դիմել է իրավապահներին, զանգահարել 1-02, ոստիկանությունը ժամանել է, նրանից ցուցմունք վերցրել, խոստացել, որ հետո իրեն կհարցաքննեն:

«Նշեմ, որ երբ զրուցում էի առևտրի կենտրոն ժամանած ոստիկանի հետ, «Մեգամոլի» աշխատողն աչքունքով ինչ-որ բան էր ուզում նրան հասկացնել... Ես մինչև վերջ գնալու եմ, անգամ պատրաստ եմ դատարան դիմել»,- նկատեց Ք. Ներսիսյանը:

Ըստ նրա՝ ընդամենը հարկավոր էր կազմակերպչական աշխատանք տանել, խաղարկությունն անցկացնել բարձրախոսներով կամ հեռուստաէկրան տեղադրելով, ինչի մասին ինքը հայտնել է առևտրի կենտրոնի տնօրինությանը:

«Սիթիի տնօրեն ներկայացած մի մարդ ասաց, որ իրենք մասնագետի են կանչել, որը չափագրելուց հետո եզրակացրել է, որ խաղարկության մասնակիցները տարածքում կտեղավորվեն: Երբ նշեցի, որ մարզերից անգամ տարեցներ են եկել՝ բնականաբար՝ ոչ միայնակ, ասաց՝ մենք ի՞նչ իմանայինք, որ ամեն մասնակից իր հետ 3-4 հոգի է բերելու»,- նշեց խաղարկության մասնակիցը: Նա հիշեցրեց, որ նախկինում էլ ցանկացել են նման խաղարկություն անցկացնել, սակայն եզրակացրել են, որ դա հնարավոր չէ: Այն հետաձգել էին, հետո որոշել անցկացնել հունվարի 25-ին:

«Լսել եմ, որ 10 միլիոն դրամ շահող է եղել: Եթե անգամ այն արդար է եղել, ապա թող բարի լինեին՝ ժողովրդի մեծ մասին դուրսը չթողնեին: Թող մարդկանց քարտի վրա 5 հազար դրամ նստացնեին, բայց նման բան թույլ չտային»,- նկատեց խաղարկության մասնակիցը:

Ք. Ներսիսյանի նախաձեռնությամբ սոցցանցում «Դեմ եմ Սիթիին» խումբ է ձևավորվել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси