Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառերին. տուժողները պայմանագրային զինծառայողներ են

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառերին. տուժողները պայմանագրային զինծառայողներ են

12:34 | 25.12.2019 | Պատահարներ

Լոռու մարզում այսօր՝ դեկտեմբերի 25-ին BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս չպարզված հանգամանքներում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի ծառերին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդն ու ուղեւորը պայմանագրային զինծառայողներ են, տեղափոխվել են հիվանդանոց։ Ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

Բախման հետեւանքով մեքենայից պոկված դետալները ջարդել են հարեւանությամբ գտնվող տան պատի ապակիները, վնասել նաեւ վթարի հարեւանությամբ կայանված մեկ այլ ավտոմեքենա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси