Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Առինջում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. տեղի է ունեցել գազի արտահոսք

Առինջում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. տեղի է ունեցել գազի արտահոսք

13:02 | 24.12.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 02:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցում գազատար խողովակից առկա է արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հարություն Վ.) բախվել է գազատար խողովակին և մասամբ հայտնվել խողովակի տակ. գազատար խողովակը վնասվել է, տեղի է ունեցել գազի արտահոսք առանց հրդեհի բռնկման: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել են հերթապահություն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси