Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վարդենիս-Մարտունի ճանապարհին «Nissan Pathfinder»-ը բախվել է երկաթյա արգելապատնեշին. վիրավորի վիճակը ծանր է

Վարդենիս-Մարտունի ճանապարհին «Nissan Pathfinder»-ը բախվել է երկաթյա արգելապատնեշին. վիրավորի վիճակը ծանր է

10:40 | 23.12.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 00:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդիկ Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթյա արգելապատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Անի Պ.-ն (ծնված 1985 թ.) տեղափոխվել է Վարդենիսի կենտրոնական հոսպիտալ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси