Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հրշեջ-փրկարարները մարել են 65 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները. Դրանք գրանցվել են 4 մարզերում

Հրշեջ-փրկարարները մարել են 65 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները. Դրանք գրանցվել են 4 մարզերում

10:21 | 23.12.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Արագածոտնի մարզի Կայք գյուղի մոտ՝ 3 հա, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 800 քմ, Դաշտադեմ գյուղում՝ 50 հա, Մեղվահովիտ գյուղի մոտ՝ 10 հա, Փամբակ գյուղում՝ 300 քմ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհին` մոտ 100 հա, Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 6000 քմ, Դիլիջան քաղաքում՝ 5000 քմ, 3200 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси