Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կրակոցներ Կոտայքի մարզում. կա վիրավոր

Կրակոցներ Կոտայքի մարզում. կա վիրավոր

10:10 | 23.12.2019 | Հասարակություն

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գողթ գյուղում գտնվող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում կրակոցներ են հնչել նույն գյուղի բնակիչ, 38-ամյա Ա.Ս.-ի ծննդյան արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ, ձերբակալվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա Արա Հայրապետյանը: Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների ընթացքում տեղեկություններ են ստացել, որ ծննդյան արարողության ժամանակ Ա. Հայրապետյանը՝ լինելով ոչ սթափ վիճակում, մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել և դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ եղած ապօրինի ատրճանակով դեպի վեր մի քանի անկանոն կրակոց է արձակել: Կրակոցներ արձակելուց հետո Ա. Հայրապետյանը իրեն պատկանող BMW մակնիշի 35 MM 839 համարանիշի ավտոմեքենայով ուղևորվել է Գառնի գյուղ և BMW-ի մեջ՝ ըստ նախնական տեղեկությունների, ատրճանակից անզգուշաբար կրակոց է արձակել, ինչի հետևանքով էլ ձախ ոտքի մասում ստացել է հրազենային վնասվածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրան տեղափոխել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են ատրճանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է, իսկ ձերբակալվածն էլ նախկինում ավազակային հարձակում կատարելու և խուլիգանության հատկանիշներով եղել է դատապարտված: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Տ. Բաղյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի և 285 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси