Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1200 կրակոց. Արցախի ՊՆ

Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1200 կրակոց. Արցախի ՊՆ

15:53 | 21.12.2019 | Հասարակություն

Դեկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ կիրառելով, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ շուրջ 180 անգամ՝ ՊԲ-ի առաջապահ ուժերի ուղղությամբ արձակելով  ավելի քան 1200 կրակոց:

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ Արցախի զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում հստակորեն կատարել են առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության ներքո:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси