Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կասկադյորական վթար Երևանում. Niva-ն բախվել է եզրաքարին և շրջվել

Կասկադյորական վթար Երևանում. Niva-ն բախվել է եզրաքարին և շրջվել

16:55 | 20.12.2019 | Պատահարներ

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15:40-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 65 OO 484 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղուց դեպի նոր կառուցվող Աշտարակի խճուղու ճանապարհահատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել է բաժանարար գոտու բետոնե հատվածին եւ կողաշրջվել:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Փաստի առթիվ Երեւանի ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси