Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բաղրամյան պողոտայում Mercedes-Benz–ի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա կնոջը

Բաղրամյան պողոտայում Mercedes-Benz–ի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա կնոջը

10:49 | 20.12.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 19-ին, ժամը 16:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 57 շենքի մոտակայքում Նարեկ Գ.-ն (ծնված 1984 թ.) «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ելենա Ե.-ին (ծնված 1938 թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Նաիրի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси