Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նոր Նորքի 7-րդ զանգվածում «Mitsubishi Airtrek» մակնիշի մեքենա է հրդեհվել

Նոր Նորքի 7-րդ զանգվածում «Mitsubishi Airtrek» մակնիշի մեքենա է հրդեհվել

10:10 | 20.12.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 19-ին, ժամը 18:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր-Նորքի 7-րդ զանգվածում՝ վերգետնյա անցման մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարախանյան փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 18:28-ին:

Այրվել է «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси