Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խոշոր վթար Մաստարա գյուղի մոտ. կա զոհ. Վիրավորների վիճակը ծանր է

Խոշոր վթար Մաստարա գյուղի մոտ. կա զոհ. Վիրավորների վիճակը ծանր է

10:51 | 19.12.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 00:51-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Գյումրի հատվածի 80-րդ կմ-ին «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Դավիթ Մ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում. ուղեւորը (ինքնությունը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ուղեւորներ Խաչատուր Գ.-ն (ծնված 1985 թ.) եւ Սեյրան Գ.-ն (ծնված 1970 թ.) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси