Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանում տնտեսվարող սուբյեկտներին արգելել են 23:00-ից մինչեւ 07:00 խախտել անդորրն ու հանգիստը

Երևանում տնտեսվարող սուբյեկտներին արգելել են 23:00-ից մինչեւ 07:00 խախտել անդորրն ու հանգիստը

16:45 | 16.12.2019 | Հասարակություն

Երեւանի տարածքում առեւտրով զբաղվող կամ ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են 23:00-ից մինչեւ 07:00 չխախտել գիշերային անդորրն ու հանգիստը: Դեկտեմբերի 16-ին համապատասխան որոշումն ընդունվել է Երեւանի ավագանու արտահերթ նիստում:

Իրավախախտման համար նախատեսվում է նվազագույն աշխատավարձի մինչեւ 300-ապատիկի չափով տուգանք, իսկ կրկնակի իրավախախտման համար տուգանքի չափը կարող է կազմել 1 մլն դրամ:

Մնում է հուսալ, որ Հայաստանի իշխանությունները երբեւէ կզբաղվեն նաեւ երկրի մարզերում կարգի հաստատմամբ, այդ թվում՝ հանգստի գոտիներում, որտեղ հրավառությունները շարունակում են անդորը խախտել կեսգիշերից շատ անց էլ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси