Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ոստիկանները հայտնաբերել են արագաչափերը վնասած տղամարդուն

Ոստիկանները հայտնաբերել են արագաչափերը վնասած տղամարդուն

16:36 | 16.12.2019 | Հասարակություն

Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.17-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել «Սեքյուրի Դրիմ» ՍՊԸ անվտանգության աշխատակիցը եւ հայտնել, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 17.36-ին, անհայտ անձը դիտավորությամբ կոտրել է Արշակունյանց պողոտայի 18 հասցեում տեղադրված արագաչափ սարքը:

Նույնաբովանդակ ահազանգ է ստացվել նաեւ դեկտեմբերի 14-ին, ժամը 18.25-ին, որ կոտրել են Հալաբյան փողոցի 43 շենքի մոտ գտնվող, ինչպես նաեւ Լենինգրադյան փողոցի 16 շենքի մոտ գտնվող արագաչափերը:

Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով, դեկտեմբերի 14-ին, ժամը 22.30-ին, Դավիթաշեն 1-ին թաղամասից բերման են ենթարկել նույն թաղամասի 33-ամյա մի բնակչի, որը տվել է խոստովանական բացատրություն, որը հիշյալ 3 արագաչափերի ապակիներն ինքն է կոտրել:

Զննությամբ նրա «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել է աստիճանավանդակ եւ երկաթե մահակ:

Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси