Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ձմռանը միոկարդի կաթվածի ռիսկը բարձրանում է. մասնագետներ

Ձմռանը միոկարդի կաթվածի ռիսկը բարձրանում է. մասնագետներ

19:00 | 30.11.2019 | Հասարակություն

Ձմռանը օդի ջերմաստիճանի նվազմամբ պայմանավորված՝ բարձրանում է միոկարդի կաթվածի եւ սրտի այլ խնդիրների զարգացման ռիսկը, հավաստիացնում են մասնագետները։

Shanghai Shuguang Hospital-ի սրտաբան Ցույ Սոնգի խոսքով, եթե մարդու մոտ նկատվում են կայուն ցավ, այրոց, ճնշվածության զգացողություն կրծքի, թիկունքի, պարանոցի, ծնոտի շրջանում 20 րոպեի ընթացքում, հավանաբար նա սրտի նոպա ունի։ Այս բոլոր ախտանշանների դեպքում բժիշկ Լյու Դեպինգը Beijing Hospital-ից խորհուրդ է տալիս անմիջապես դիմել բժշկի։

Ինչպես նշում է Xinhua-ն, եթե պացիենտի մոտ կաթված է, բժիշկները սովորաբար 120 րոպե ունեն մահացու ելքը կանխելու համար։

Բարձր ճնշում ունեցող, ծխող, 50 եւ ավելի տարիքի մարդիկ գտնվում են բարձր ռիսկի խմբում։ Նրանց խորհուրդ է տրվում խուսափել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններից եւ հրաժարվել ինտենսիվ ֆիզիկական բեռնվածություններից ցուրտ ժամանակ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси