Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բերման է ենթարկվել «Նորագյուղցի Բոգոն».Նա մեքենան վարել է ժամկետանց «գոլդ» համարանիշներով

Բերման է ենթարկվել «Նորագյուղցի Բոգոն».Նա մեքենան վարել է ժամկետանց «գոլդ» համարանիշներով

18:34 | 30.11.2019 | Հասարակություն

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները 6-րդ գլխավոր վարչություն բերման են  ենթարկել 2 քաղաքացու:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված անձինք եղել են Mercedes G500 HOV 555 համարանիշի ավտոմեքենայով եւ կասկածվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ: Աղբյուրի տեղեկություններով՝ այդ անձինք են ՝ Երեւան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 53-ամյա Ռուբեն Կոստանյանը եւ Երեւան քաղաքի Թաիրովի փողոցի բնակիչ, 47-ամյա Ավետիս Ավետիսյանը:

Նշված անձինք որոշ ժամանակ անց բաց են թողնվել, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Պարզվել է նաեւ, որ համարանիշները ժամկետանց են եղել. Mercedes-ը Հայաստան է ներմուծվել նշված համարանիշներով, սակայն հետո ժամկետը լրանալուն պես մեքենայի տերը պետք է համարանիշները հանձներ իրավապահներին, մինչդեռ դրա փոխարեն՝ «յաշիկի» վրա դրել է համարանիշներն ու հանրապետությունում երթեւեկել:

Նշված արարքի համար մեքենայի սեփականատեր Ռ. Կոստանյանը, ով ավելի շատ հայտնի է «Նորագյուղցի Բոգո» մականվամբ, փոխարինված համարանիշներով մեքենան վարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրասմի չափով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси