Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թուրքիան սկսել է С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ռադարների փորձարկումը. «Միլլիյեթ»

Թուրքիան սկսել է С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ռադարների փորձարկումը. «Միլլիյեթ»

17:05 | 25.11.2019 | Հասարակություն

Թուրքիան սկսում է Ռուսաստանից ձեռք բերած С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ռադարների աշխատանքի փորձարկումը, այդ նպատակով օդ կբարձրանան F-16 կործանիչներ և այլ ինքնաթիռներ, գրում է «Միլլիյեթ» թերթը` հղում տալով ռազմական աղբյուրի:

Թերթի համաձայն` փորձարկման նպատակն է ինքնաթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի միջև կապի ստուգումը:

«Պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունն Անկարայի շրջանի օդային տարածքում նոյեմբերի 25 և 26-ին կիրականացնի F-16 կործանիչների և այլ օդային միջոցների ուսուցողական թռիչքներ»,- ասվում է Անկարայի նահանգապետի աշխատակազմի հաղորդագրության մեջ:

Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում ճգնաժամ առաջացրած С-400 հակաօդային պաշտպանության նոր համակարգերի մատակարարումը սկսվել է հուլիսի կեսերին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով`այս համակարգերն ամբողջովին կկիրառվեն 2020 թվականի ապրիլին: Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել այդ գործարքից և դրա փոխարեն ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրները, հակառակ դեպքում սպառնացել է ամբողջովին չեղարկել կամ հետաձգել նորագույն F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաև CAATSA-ին («Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ հակառակորդներին հակազդելու մասին» օրենք) համապատասխան պատժամիջոցեր կիրառել, սակայն Անկարան հրաժարվել է զիջումների գնալ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси