Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դատարանը մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը. Քոչարյանի աջակից Սարգիս Օհանջանյանը կմնա կալանքի տակ

Դատարանը մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը. Քոչարյանի աջակից Սարգիս Օհանջանյանը կմնա կալանքի տակ

16:52 | 25.11.2019 | Հասարակություն

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ նոյեմբերի 25-ին, մեկ ամսով երկարաձգել է երկրորդ նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Սարգիս Օհանջանյանի կալանքի ժամկետը: Այս մասին հայտնեց Սարգիս Օհանջանյանի պաշտպան Վահե Եփրիկյանը։

Նախաքննական մարմնի միջնորդությամբ՝ Սարգիս Օհանջանյանը պետք է կալանքի տակ մնար եւս 2 ամիս, սակայն դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակի։

Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանը եւ Նարեկ Մութաֆյանը կալանավորվել են այժմ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր տալուց եւ դա տեսանկարահանելուց հետո:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси