Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չինաստանում հազի նոպայի պատճառով 20-ամյա աղջկա կողոսկրերը կոտրվել են

Չինաստանում հազի նոպայի պատճառով 20-ամյա աղջկա կողոսկրերը կոտրվել են

16:19 | 25.11.2019 | Հասարակություն

Չինաստանում հազի նոպայի պատճառով 20-ամյա բնակչուհին կոտրել է 10 կողոսկրերը: Նախքան այդ դեպքը, բժիշկները կնոջ մոտ ասթմա են ախտորոշել, գրում է Daily Mail պարբերականը: 

Մի գիշեր աղջիկն արթնացել է կրծքավանդակի շրջանում ուժեղ ցավից: Բժիշկները ռենտգեն հետազոտության արդյունքում բացահայտել են, որ կոտրվել են հիվանդի 10 կողոսկրերը:

Ըստ տեղեկությունների` այս ամենի պատճառն արևայրուքի դեմ միջոցն է եղել: Աղջիկը երազել է դժգույն մաշկ ունենալ և երկար ժամանակ տանն է անցկացրել` խուսափելով արևի ճառագայթներից:

Բացի այդ, նա մշտապես արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող քսուկներ է օգտագործել, ինչն էլ հանգեցրել է օրգանիզմում վիտամին D-ի պակասի, որի պատճառով էլ ոսկորները շատ փխրուն են դարձել:

Բժիշկները նշել են, որ իրենց աշխատանքային գործունեության ընթացքում առաջին անգամ են նման դեպքի ականատես լինում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси