Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թեհրանն ու ԱԷՄԳ-ն 4 նոր համատեղ ծրագրերի շուրջ համաձայնության են հասել

Թեհրանն ու ԱԷՄԳ-ն 4 նոր համատեղ ծրագրերի շուրջ համաձայնության են հասել

15:56 | 25.11.2019 | Քաղաքականություն

Իրանական կողմն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) 2021-2022 թվականներին 4 նոր համատեղ ծրագրերի թողարկման շուրջ համաձայնության են հասել: Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱԷՄԳ-ի հետ 2021-2022 թվականներին 4 նոր համատեղ ծրագրերի թողարկման շուրջ բանակցություններն ավարտվել են, բացի ատոմային էներգետիկայի եւ քաղցկեղի բուժման ոլորտներում երկու նախորդ ծրագրերի»,- նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը: Իրանի ներկայացուցչի խոսքով՝ ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 1 մլն եվրո:

Նա հավելել է, որ համագործակցությունն ընդգրկում է տարբեր ոլորտներ, ներառյալ՝ անվտանգության ապահովում, հետազոտական ռեակտորների արդյունավետության եւ անվտանգության բարձրացում, միջուկային վառելիքի ոլորտում կադրային ներուժի բարելավում»: «Ընդհանոր առմամբ, ԱԷՄԳ-ի հետ ծրագրերի շրջանակում աշխատանքները կտարվեն 30 ուղղություններով»,- նշել է Աբադին:

Չնայած միջուկային գործարքի շուրջ իրավիճակի սրմանը՝ Թեհրանն ու ԱԷՄԳ-ն բազմիցս հայտարարել են, որ մտադիր են համագործակցել ատոմային ոլորտում: Սեպտեմբերին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստանալ, այդ պատճառով գործակալությանը թույլ է տալիս հսկել իր ատոմային օբյեկտները: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси