Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կառավարության նիստի օրակարգում 56 հարց է, որից 42-ը՝ չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 56 հարց է, որից 42-ը՝ չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի (ուղիղ)

11:42 | 21.11.2019 | Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 14-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 56 հարց, որից 42-ը չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի:

Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների Ծրագիր II-Փուլ III» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով 2,000,000 եվրո գումարի չափով լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին»,

-              Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին,

-              «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

-              Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

-              «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին եւ այլ հարցեր:

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси