Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանում թալանել են թիվ 138 դպրոցի տնօրենի բնակարանը

Երևանում թալանել են թիվ 138 դպրոցի տնօրենի բնակարանը

17:51 | 20.11.2019 | Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բնակարանային գողության փաստով: Նոյեմբերի 18-ին անհայտ անձը կամ անձինք ժամը 09:15-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ Մարգարյան 1-ին նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով մտել են ներս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր:

Աղբյուրի տեղեկություններով՝ բնակարանը պատկանում է թիվ 138 միջնակարգ դպրոցի տնօրեն Լուիզա Հովհաննիսյանին։  Բնակարանից հափշտակել են մոտ 5 հազար դոլար և ոսկյա թանկարժեք զարդեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси