Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՄԱԿ-ը նշել է աշխարհի ամենաքիչ զարգացած 47 երկրները

ՄԱԿ-ը նշել է աշխարհի ամենաքիչ զարգացած 47 երկրները

17:42 | 20.11.2019 | Քաղաքականություն

Աֆրիկյան ավելի քան 30 երկիր, ինչպես նաեւ մի շարք ասիական եւ կղզային պետություններ ներառվել են աշխարհի ամենաքիչ զարգացած երկրների ցուցակում: Այս ասվում է ասվում է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (UNCTAD) զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ցուցակը ներառում է 47 պետություն: Հիմնականում դրանք աֆրիկյան երկրներն են, այդ թվում՝ Անգոլա, Բենին, Բուրկինա Ֆասո, Բուրունդի, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, Չադ, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն, Ջիբութի, Էրիթրեա, Եթովպիա, Գամբիա, Մադագասկար, Մալի, Սուդան, Հարավային Սուդան, Ուգանդա, Զամբիա եւ այլն: Ցուցակում են նաեւ կղզային պետություններ՝ Կիրիբատի, Տուվալու, Վանուատու, Սողոմոնյան կղզիներ: Երրորդ խմբում են ասիական երկրները՝ Աֆղանստան, Բանգլադեշ, Կամբոջա, Լաոս, Մյանմա, Նեպալ, Եմեն եւ Բութան:

«Մենք վերլուծում ենք բոլոր երկրները 3 չափորոշիչների հիման վրա: Առաջին հերթին, դա բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտն է, այստեղ դիտարկվում են 1230 դոլարից ցածր ցուցանիշով երկրները: Սակայն մեզ այլ ցուցանիշներ են հարկավոր: Օրինակ, կան այնպիսի փոքր երկրներ, որ եթե մեկ քաղաքացին, օրինակ, ֆուտբոլիստը, լքի երկրն ու ստանա շատ մեծ աշխատավարձ, դա կփոխի ողջ պետության ցուցանիշը: Այդ պատճառով մենք վերլուծում ենք սննդի, առողջության, կրթության, բնակչության գրագիտության, տնտեսական խոցելիության ցուցանիշները»,- ասել է UNCTAD-ի ներկայացուցիչը:   

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси