Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը, զոհերի թիվը հասել է 35-ի. կա առնվազն 17 վիրավոր

Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը, զոհերի թիվը հասել է 35-ի. կա առնվազն 17 վիրավոր

11:31 | 01.07.2019 | Պատահարներ

Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգում ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, առնվազն 17 մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդում է indianexpress.com-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Նախնական տվյալներով՝ միկրոավտոբուսը փոխադրել է լրացուցիչ ուղևորների։

Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ ավտոբուսը Քեշվանա բնակավայրից ուղևորվել է Կիշտվար շրջան: Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը ճանապարհի բարդ հատվածում, ինչից հետո մեքենան ընկել է ձորը։ Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ 

Տեղի բնակիչներն անմիջապես օգնության են շտապել, որպեսզի դուրս բերեն զոհերի մարմիններն ու վիրավորներին։  Ոստիկանությունը և անվտանգության ուժերը մոտակա շրջաններից նույնպես ժամանել են դեպքի վայր՝ փրկարարական գործողություն իրականացնելու նպատակով:

Վարչապետ Նարենդրա Մոդին իր խորին ցավակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին՝ ասելով. «Մենք սգում ենք բոլոր զոհերի համար և ցավակցում զոհերի ընտանիքներին։ Թող վիրավորները հնարավորինս շուտ ապաքինվեն»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси