Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». Մարությանը Փաշինյանին սխալ հանե՞ց. այն, ինչ Տարոն Մարգարյանին չէր կարելի, նոր քաղաքապետը կանի

«Հրապարակ». Մարությանը Փաշինյանին սխալ հանե՞ց. այն, ինչ Տարոն Մարգարյանին չէր կարելի, նոր քաղաքապետը կանի

10:07 | 28.06.2019 | Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանն էս նեղ մաջալին պատրաստվում է մեծ քանակով ու բավականին թանկ աղբամաններ ու նստարաններ գնել։ Իսկ Երեւանի ավագանու նախորդ ընտրարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Կասկածելի գներով են ձեռք բերում, պետք է նայենք՝ որքանով են այդ գները տրամաբանական. ասենք` էս նստարանի ամեն մի հատի համար վճարվում է 160 հազար դրամ, չեմ կարծում՝ էդ նստարանն էդքան արժենա, ավելորդ ճոխություն է»:

Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից փորձեցինք ճշտել՝ կատարվե՞լ է արդեն 500 թանկարժեք նստարանների գնումը։ «Գնումը հայտարարվել է, մրցույթը շահողն արդեն կա»:  Ո՞վ է։  «Նույն այն կազմակերպությունը, որը շահել էր նաեւ նախկինում»: Տարոնի «վա՞խտ»։ «Այո, ընդ որում՝ վերջինս ներկայացրել է նույն գինը` 160 հազար դրամ, ինչի առնչությամբ, այո, ժամանակին քաղաքապետի մեր թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խիստ կասկածելի են։ Ի դեպ, գնման տեխնիկական բնութագրերն այսօր եւս նույնն են»:

Պատճառը ո՞րն է։ «Կարծում եմ՝ քաղաքապետի կողմից առանց լրացուցիչ ուսումնասիրության է մրցույթը հայտարարվել։ Քաղաքապետը կա՛մ պետք է հիմնավորի, ասի` դա նորմալ գին է, ինչը նշանակում է` Փաշինյանը սխալ էր, կա՛մ բացատրի, թե ինչպես դա տեղի ունեցավ, եւ ինչու նույն կազմակերպությունը նաեւ այսօր «հաղթեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси