Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանի Արտաշիսյան փողոցում բախվել են Opel Astra G և Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենաները. կա տուժած

Երևանի Արտաշիսյան փողոցում բախվել են Opel Astra G և Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենաները. կա տուժած

12:34 | 14.06.2019 | Պատահարներ

Հունիսի 14-ին, ժամը 07:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 79 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel Astra G մակնիշի (վարորդ՝ Ս.Վ., ծնված 1994 թ.) և Volkswagen Passat մակնիշի (վարորդ՝ Է.Ն., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները: Ս.Վ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները Ս.Վ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси