Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ողբերգական վթար Կոտայքում. «ՎԱԶ 21099»-ը բախվել է արգելապատնեշին ու շրջվել. վարորդը տեղում մահացել

Ողբերգական վթար Կոտայքում. «ՎԱԶ 21099»-ը բախվել է արգելապատնեշին ու շրջվել. վարորդը տեղում մահացել

12:40 | 20.05.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 04:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 48-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 30-ամյա Մանուկ Մանուկյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին եւ կողաշրջվել:

Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, ավտոմեքենայից դուրս բերել եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդի դին, ուղղել ավտոմեքենան եւ տեղափոխել ավտոքարշակի վրա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси