Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Փաստ». Պետական հիմնարկներում ապրիլի 7-ը՝ առանց պարգեւավճարի. Չեն ուզում ընկնել «կատոկի» տակ

«Փաստ». Պետական հիմնարկներում ապրիլի 7-ը՝ առանց պարգեւավճարի. Չեն ուզում ընկնել «կատոկի» տակ

10:45 | 23.03.2019 | Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, նախարարություններում եւ պետական այլ գերատեսչություններում աշխատողները բավականին տխրել են. մտահոգություններ կան, որ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ պատգեւատրումներ չեն լինելու:

Բանն այն է, որ նախկինում, որպես կանոն, ապրիլի 7-ի կապակցությամբ պարգեւավճարներ էին լինում, ընդ որում՝ ոչ միայն կանանց: Իսկ հիմա իշխանությունները, հատկապես Ամանորին տրված խոշոր պարգեւավճարների առաջացրած հանրային աղմուկից հետո, չեն պատրաստվում նորից ընկնել հանրության «կատոկի» տակ:

Պետական աշխատողները տեղեկություններ ունեն, որ գերատեսչությունների ղեկավարների մեծ մասն ուղղակի այս անգամ խուսափելու է պարգեւավճարներ տալ, բացառությամբ գուցե նրանց, որոնք եռամսյակային պարգեւատրում մարտին չեն տվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси