Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Իրավունք». Խաչատուր Սուքիասյանն ուսումնասիրում է ապամոնտաժված սրճարանների տարածքը

«Իրավունք». Խաչատուր Սուքիասյանն ուսումնասիրում է ապամոնտաժված սրճարանների տարածքը

10:22 | 22.03.2019 | Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանի կնքահայրը՝ գործարար Խաչատուր Սուքիասյանը, կրկին ակտիվացել է: Օրեր առաջ ականատեսները նկատել են, թե ինչպես է նա իր «շքախմբով» եկել Օպերայի շրջակա տարածքներում ապամոնտաժված սրճարանների տեղանքը ուսումնասիրելու:

Թե ի՞նչ է այս անգամ մտմտում գործարարը, դժվար է ասել, բայց հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել էր Օպերայի հարակից տարածքում սրճարանների փոխարեն կառուցվող նու պուրակի համար հայտարարել բաց մրցույթ:

Չի բացառվում, որ հենց Խ. Սուքիասյանն էլ ձեռնամուխ լինի իրենով անել այդ տարածքները՝ կանաչապատման պատրվակի տակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси