Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանում շինարարական աշխատանքներ կատարելիս տղամարդն ընկել է 3-րդ հարկից և տեղում մահացել. Shamshyan.com

Երևանում շինարարական աշխատանքներ կատարելիս տղամարդն ընկել է 3-րդ հարկից և տեղում մահացել. Shamshyan.com

12:44 | 12.03.2019 | Պատահարներ

Այսօր՝ մարտի 12-ին, Երևանում շինարարական աշխատանքներ կատարելիս տղամարդն ընկել 3-րդ հարկից և տեղում մահացել: Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:

Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի 10 շենքի բակում տղամարդու դի կա։ 

Ոստիկանները պարզել են՝ մահացածը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Արտավազդ Սիմոնյանն էր, ով մասնագիտությամբ շինարար էր և իր գործընկերների հետ նշված շենքի 3-րդ հարկում բնակարանի վերանորոգման աշխատանքներ կատարելիս են եղել, երբ նա պատուհանից ընկել է։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

Մահացածի աշխատանքային ընկերները, ովքեր բնակարանում են եղել, ասել են, որ առավոտյան նա ասել է, որ իրեն վատ է զգում, իրենք նրան հորդորել են տուն գնալ, սակայն նա հրաժարվել է և շարունակել է աշխատել։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси