Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այս տարվա հունվարին ավտովթարներն ավելացել են 7,6 տոկոսով, սակայն զոհերի թիվը կտրուկ անկում է գրանցել՝ 43,2 տոկոս

Այս տարվա հունվարին ավտովթարներն ավելացել են 7,6 տոկոսով, սակայն զոհերի թիվը կտրուկ անկում է գրանցել՝ 43,2 տոկոս

12:22 | 09.03.2019 | Պատահարներ

2019 թվականի հունվարին Հայաստանում գրանցվել է 299 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը նախորդ տարվա հունվարի համեմատ ավել է 7,6 տոկոսով, իսկ 2018-ի դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշը նվազել է շուրջ մեկ երրորդով:

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, թեեւ հունվարին ավտովթարների թիվն աճել է, սակայն մահվան ելքով ավտովթարների թիվը կտրուկ անկում է գրանցել: Այսպես, 2019-ի հունվարին ավտովթարներից մահացել է 21 մարդ, ինչը 43,2 տոկոսով պակաս է 2018-ի հունվարի ցուցանիշից:

Փոխարենը 17 տոկոսով աճել է ավտովթարներից վիրավորների թիվը՝ կազմելով 468 մարդ:

Ավտովթարներից զոհերի թիվը նվազել է նաեւ 2018 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 38,2 տոկոսով, իսկ վիրավորների թիվը նվազել է 15,8 տոկոսով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси