Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանում բախվել են Suzuki-ն ու թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան վիրավորներ. shamshyan.com

Երևանում բախվել են Suzuki-ն ու թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան վիրավորներ. shamshyan.com

12:05 | 02.03.2019 | Պատահարներ

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում Սարկավագի փողոցում բախվել են Suzuki մակնիշի և Hyundai մակնիշի թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:

Վթարի հետևանքով Suzuki-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ վթարի հետևանքով ավտոբուսի մի քանի ուղևորներ նույնպես տեղափոխվել են հիվանդանոցներ։

Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկատվության իսկությունը։

Ոստիկանությունը պարզում է նաև վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կայքը հայտնում է նաև, որ թիվ 47 երթուղին սպասարկում է Եռաբլուր զինվորական պանթեոն-Առինջ գյուղ երթուղին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси