Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանի դպրոցներից մեկի մոտ անհայտ անձինք կրակ են բացել անցորդների ուղղությամբ

Ռուսաստանի դպրոցներից մեկի մոտ անհայտ անձինք կրակ են բացել անցորդների ուղղությամբ

13:49 | 01.03.2019 | Պատահարներ

ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում անհայտ անձինք դպրոցներից մեկի մոտ կրակ են բացել անցորդների ուղղությամբ, հայտնում է lenta.ru-ն՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Տոնկինսկայա փողոցում:

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով կա մեկ վիրավոր: Անցորդներից մի քանիսը ստիպված են եղել պատսպարվել դպրոցի շենքի տարածքում:

Ըստ նախնական տվյալների՝ կրակը բացվել է պնևմատիկ զենքից: Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ չարագործները կրակել են մեքենայի միջից:

Ոստիկանությունը հարձակվողների նկատմամբ հետախուզում է հայտարարել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси