Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանում բախվել են 23-ամյա վարորդի Mercedes-ն ու 30–ամյա վարորդի Nissan-ը. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են. shamshyan.com

Երևանում բախվել են 23-ամյա վարորդի Mercedes-ն ու 30–ամյա վարորդի Nissan-ը. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են. shamshyan.com

12:31 | 28.02.2019 | Պատահարներ

Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 23-ամյա Տարոն Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 35 RR 699 համարանիշի և Երևանի բնակիչ, 30-ամյա Վերոնիկա Ասատրյանի վարած Nissan մակնիշի 08 ՍՍ 011 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Տ. Հարությունայնն ու նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 26-ամյա Նինա Հարությունյանը, 23-ամյա Արուսյակ Ավագյանը, 41-ամյա Լուսինե Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Վ. Ասատրյանն ու նրա 2 երեխաները՝ 4-ամյա Կ. Ա.-ն, 9-ամյա Ա. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանները, անհայտ անձինք Mercedes-ի վրայից հանել էին համարանիշները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси