Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը շարժիչի պատճառով վթարային վայրէջք է կատարել Ուֆայում

Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը շարժիչի պատճառով վթարային վայրէջք է կատարել Ուֆայում

11:32 | 28.02.2019 | Պատահարներ

Ուֆայից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Ուֆայի օդանավակայանում, հաղորդում է RT հեռուստաալիքը: Հայտնի է, որ Boeing 737-500 ինքնաթիռը պատկանում է UTair ավիաընկերությանը:

Օդանավակայանի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ արտակարգ վայրէջքի պատճառը եղել է ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը՝ շարքից դուրս է եկել ձախ շարժիչը: Այդ մասին օդաչուն հայտնել է օդանավակայանին օդ բարձրանալուց րոպեներ անց:

Օդ բարձրանալուց շուրջ 20 րոպե անց օդանավը, որում եղել է 123 ուղևոր, բարեհաջող վայրէջք է կատարել:

Ավելի ուշ ուղևորները Մոսկվա են մեկնել այլ օդանավով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси