Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հոնկոնգի մետրոյի կայարանում շարժասանդուղքի վթարի հետևանքով 9 մարդ է տուժել

Հոնկոնգի մետրոյի կայարանում շարժասանդուղքի վթարի հետևանքով 9 մարդ է տուժել

10:44 | 28.02.2019 | Պատահարներ

Չինաստանի Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի մետրոպոլիտենի Ngau Tau Kok կայարանում շարժասանդուղքի վթարի հետևանքով առնվազն 9 մարդ է տուժել, գրում է gbcode.rthk.hk կայքը:

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 9-ի սահմաններում: Դուրս է եկել շարժասանդուղքի աջ կողմի երկաթյա վահանակը: Անվտանգության աշխատակիցներն անմիջապես արձագանքել են պատահարին՝ դադարեցնելով շարժասանդուղքի ընթացքը:

Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Պատահարի պատճառներն անհայտ են:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси