Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում. բախվել են Kia-ն ու Lexus-ը

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում. բախվել են Kia-ն ու Lexus-ը

14:05 | 02.02.2019 | Պատահարներ

Երեւանում, այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են 48-ամյա Ռուդիկ Գ.-ի վարած Lexus RX 330 մակնիշի 53 RO 333 համարանիշի եւ 37-ամյա Էդգար Ե.-ի վարած Kia մակնիշի 35 OF 281 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։

Վթարի վայրում վարորդներն ասում էին, որ պատճառը եղել է ճանապարհի ձյունն, ու եթե տեղական իշխանությունները կատարեին ճանապարհի մաքրման աշխատանքներ, վթարը տեղի չէր ունենա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси