Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանում 38-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է ավտոլվացման կետի սպասասրահ. կա վիրավոր

Երևանում 38-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է ավտոլվացման կետի սպասասրահ. կա վիրավոր

11:29 | 30.01.2019 | Պատահարներ

Երեւանում, այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։10-ի սահմաններում 38-ամյա Արտակ Ն.-ն Իսակովի պողոտայում իր վարած BMW մակնիշի 85 NA 999 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել «Ֆլեշ» բենզալցակայանի հարեւանությամբ գտնվող ավտոլվացման կետի սպասասրահի պատին։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Վարորդին առաջինը օգնության են հասել ավտոլվացման կետի աշխատակիցները։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси