Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանում բախվել են BMW-ն ու հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան. Վերջինս շրջվել է, կա 4 վիրավոր

Երևանում բախվել են BMW-ն ու հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան. Վերջինս շրջվել է, կա 4 վիրավոր

10:40 | 30.01.2019 | Պատահարներ

Երեւանում, այսօր՝ հունվարի 30-ի գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 01 DP 505 համարանիշի եւ Երեւանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում գրանցված 1-03 շտապօգնության ավտոմեքենան:

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  վթարի հետեւանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետեւանքով շտապօգնության մեքենայի վարորդը, բժիշկը, բժշկուհին, եւ հիվանդը, ում հիվանդանոց տեղափոխելիս են եղել, դուրս են բերվել ավտոմեքենայից եւ վիրավորները մի քանի այլ շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси