Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խոշոր վթար Գեղարքունիքում. բախվել են Mitsubishi-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կա 7 վիրավոր, այդ թվում երեխաներ

Խոշոր վթար Գեղարքունիքում. բախվել են Mitsubishi-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կա 7 վիրավոր, այդ թվում երեխաներ

15:32 | 29.01.2019 | Պատահարներ

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում բախվել են 36-ամյա Անանիկ Գ.-ի վարած Mitsubishi մակնիշի 30 ԼՏ 346 համարանիշի եւ 50-ամյա Վարդգես Պ.-ի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Mitsubishi-ի վարորդը, նրա ուղեւորներ Խաչիկ Ֆ.-ն, ում ծննդյան թիվը ճշտվում է, 12-ամյա Հասմիկ Գ.-ն, 6-ամյա Էդմոն Գ.-ն, 27-ամյա Արմեն Ֆ.-ն, 32-ամյա Անահիտ Գ.-ն եւ «ԳԱԶ 3110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկություններիէ վթարի մեղավորը եղել է ГАЗ-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի ու բախվել Mitsubishi-ին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси