Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Գորիսի քաղաքապետի կողմից ավագանու անդամին ծեծելու գործը հետաքրքիր ընթացք է ստանում. Ցուցմունքներ կան

«Ժողովուրդ». Գորիսի քաղաքապետի կողմից ավագանու անդամին ծեծելու գործը հետաքրքիր ընթացք է ստանում. Ցուցմունքներ կան

08:41 | 01.11.2018 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծելու գործը հետաքրքիր ընթացք է ստանում:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունում կոնկրետ անձինք ցուցմունք են տվել՝ պատմելով միջադեպի մասին:

Մասնավորապես, ականատեսները պատմել են, թե վեճը ծագել է նրանից, որ ավագանու անդամը քաղաքապետին հիշեցրել է նախընտրական խոստումը մանկապարտեզների բուժքույրերի դրույքը կես դրույքից դարձնելու մեկ դրույք: Քաղաքապետ Առուշ Առուշանյանն ասել է՝ հետո կլուծենք, ավագանու անդամը պնդել է իր բարձրացրած հարցը, որից սկսել է վեճը: Քաղաքապետը ավագանու անդամին դուրս է հանել նիստերի դահլիճից ու հարվածներ հասցրել դեմքին:

Ըստ էության, առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազությունը կատարվածին ընթացք կտա, եւ հարուցված քրեական գործը կուղարկվի ՀՔԾ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси