Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թուրք լրագրողը հեքիաթ է անվանել մեկ միլիոն հայերի ցեղասպանությունը, իսկ հրեաներին էլ մեղադրել հոլոքոստի կեղծման մեջ

Թուրք լրագրողը հեքիաթ է անվանել մեկ միլիոն հայերի ցեղասպանությունը, իսկ հրեաներին էլ մեղադրել հոլոքոստի կեղծման մեջ

10:39 | 11.09.2018 | Մամուլ

Թուրքական իշխանամետ «Յենի շաֆաք» պարբերականի սյունակագիր Հայրեթթին Քարամանը հայերի ու հրեաների դեմ  թշնամություն ու ատելություն սերմանող հոդված է գրի առել։

Հայրեթթին Քարամանն իր հրապարակման մեջ հրեաներին մեղադրել է նացիստական բռնությունները իրենց շահերին օգտագործելու մեջ։ Նա պնդել է, թե իբր հրեաները նացիստների բռնություններից օգտվելով՝ հալածյալի դեր են ստանձնել։

Հրեաներին բնութագրելու համար թուրք ռասիստ լրագրողը մի պատմություն է պատմել այսպես ասած խաբեբա հրեայի մասին՝ նշելով, թե մի երեխա, հասկանալով որ հրեան իրեն խաբել է, այդ մասին սկսել է բարձրաձայնել, սակայն հրեան ուժեղ ապտակել է երեխային։

«Երեխան ապտակից սկսել է արտասվել։ Այդ ժամանակ փողոցով անցնող մի անցորդ մոտենում է՝ հետաքրքրվելու թե ինչ է եղել։ Այդ ժամանակ հրեան սկսում է ավելի ուժեղ ձայնով արտասվել եւ պնդում, որ երեխան իրեն ապտակել է»,-գրել է «Յենի շաֆաք»-ի լրագրողը։

Նա հեքիաթ է անվանել մեկ միլիոն հայերի ցեղասպանությունը՝ պնդելով, թե թուրքերն են հիմնական տուժողը եղել։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси