Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». Ինչ-որ մեկը մուտք է գործել Ֆարմանյանի աշխատասենյակ ու ինչ-որ բան փնտրել

«Հրապարակ». Ինչ-որ մեկը մուտք է գործել Ֆարմանյանի աշխատասենյակ ու ինչ-որ բան փնտրել

11:11 | 29.08.2018 | Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, օգոստոսի 27-ին ներկայանալով աշխատանքի, հայտնաբերել է, որ ինչ-որ մեկն իր բացակայության ընթացքում մուտք է գործել իր աշխատասենյակ։

Հայտնաբերել է, որ անհայտ անձը կամ անձինք քրքրել ու տեղաշարժել են գրապահարանն ու դարակները, բացել անձնական իրերի արկղը, գրասեղանին են նկատվել փոփոխություններ։

Պատգամավորը, ենթադրելով, որ ինչ-որ մեկն անօրինական մուտք է գործել աշխատասենյակ եւ ինչ-որ բան փնտրել, գրավոր դիմում է ներկայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանին՝ խնդրելով քննել եւ պարզել, թե ով է մուտք գործել՝ որ ստորաբաժանման ներկայացուցիչները եւ ինչ նպատակով։

Կարելի է ենթադրել, որ Ֆարմանյանի քրոջ դեմ հարուցված քրգործով իրավապահները չեն բավարարվել եւ ինչ-որ ապացույցներ են փնտրում՝ նրա դեմ գործ հարուցելու համար եւս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси