Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». «ՎՏԲ Հայաստան բանկ»-ը՝ աղմկահարույց պատմության կիզակետում. Կառավարիչը 28 մլն դրամ է հափշտակել

«Ժողովուրդ». «ՎՏԲ Հայաստան բանկ»-ը՝ աղմկահարույց պատմության կիզակետում. Կառավարիչը 28 մլն դրամ է հափշտակել

11:08 | 16.03.2017 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««ՎՏԲ Հայաստան բանկ»-ը հայտնվել է աղմկահարույց պատմության կիզակետում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս բանկի մասնաճյուղերից մեկի կառավարիչ Հակոբ Սաֆարյանը դեռ նախորդ տարի համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ բանկից 28 միլիոն դրամ է հափշտակել:

Նույն մասնաճյուղի աշխատակիցներից Լեւոն Մհերյանն էլ փորձել է հափշտակել 5 միլիոն 355 հազար դրամ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Նրանց նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել, որն արդեն ուղարկվել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ քննության: Սաֆարյանի եւ Մհերյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Իսկ մինչ այդ նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ բանկի կառավարիչը մեծ գումար է հափշտակում. նախկինում եւս նման դեպքեր են գրանցվել, ու մեղավորները հայտնաբերվել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси