Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժամանակ». Սերժ Սարգսյանի սիրելին դարձած Բազմասեր Առաքելյանին խոստացվել է մարզպետի պաշտոնը

«Ժամանակ». Սերժ Սարգսյանի սիրելին դարձած Բազմասեր Առաքելյանին խոստացվել է մարզպետի պաշտոնը

10:39 | 16.03.2017 | Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի վերջին շրջանի ակտիվությունը, հարցերը ծեծուջարդի միջոցով լուծելու փորձերը ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր դառնալու համար չէ։

Մեզ հասած տեղեկություններով՝ վերջին շրջանում Սերժ Սարգսյանի սիրելին դարձած Բազմասեր Առաքելյանին խոստացվել է ընտրություններից հետո Արագածոտնի մարզպետի պաշտոնը։ Բազմասեր Առաքելյանը, ինքն էլ մտերիմների շրջանում խոսում է, որ Ազգային ժողովում ինքն անելիք չունի և վստահ է, որ կկարողանա մարզպետի պաշտոնում ավելի մեծ ծառայություն բերել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси