Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Առավոտ». Աղվան Վարդանյանը վարչապետին անցել է՝ հայ կանանց 80.2 տոկոսն է նրան համակրում

«Առավոտ». Աղվան Վարդանյանը վարչապետին անցել է՝ հայ կանանց 80.2 տոկոսն է նրան համակրում

10:19 | 16.03.2017 | Մամուլ

«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ Aravot.am-ը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանին հարցրեց՝ իմացանք, որ հայ կանանց 80 տոկոսը համակրում է վարչապետ Կարեն Կարապետյանին, բա Ձե՞զ կանանց քանի տոկոսն է համակրում։ Նա պատասխանել է. «80.2»։

ՀՅԴ պատգամավոր Միքայել Մանուկյանն ասել էր, որ քաղաքական ուժերը փողի արշավ են սկսում։ Լրագրողներն Աղվան Վարդանյանից պարզաբանում խնդրեցին՝ ո՞ւմ նկատի ուներ: Աղվան Վարդանյանը չասաց, թե ում նկատի ունեն. «Ասել եմ, որ բնականաբար, խայտառակ դատապարտելի արարք է, ովքեր մասնակից են դրան, պետք է բացահայտվեն ու պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Չի կարելի այս նախընտրական շրջանակը վերածել այս տեսակ ռազբորկաների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси