Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Ինչպես է պաշտոններ զբաղեցրած Սամվել Սանամյանը պատկառելի ունեցվածք ձեռք բերել. նա ընդլայնում է բիզնեսները

«Ժողովուրդ». Ինչպես է պաշտոններ զբաղեցրած Սամվել Սանամյանը պատկառելի ունեցվածք ձեռք բերել. նա ընդլայնում է բիզնեսները

09:39 | 16.03.2017 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկար տարիներ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ աշխատած Սամվել Սանամյանը, որ այժմ ՀՀ վարչապետի խորհրդականն է, նաեւ ՀՀԿ-ի կողմից Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել, ընդլայնում է իր բիզնեսները:

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ հիմա էլ Սանամյանը մտադիր է Ղազախստանում պանրի գործարան հիմնել: Մեզ հետ զրույցում, ինչպես եւ սպասում էինք, Սանամյանը հերքել է այս լուրերը՝ ասելով. «Ես ինչ ունեմ, ստեղա՝ թոռներով, կնոջով: Ոչ մի բան դրսում չունեմ»:

Նկատենք, որ իր գիտակից կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած Սանամյանը բավականին պատկառելի հարստություն է կուտակել՝ տներ, բնակարաններ, հողամասեր:

Նա լինելով մաքսային պաշտոնյա՝ հայտարարագրել է 11 մլն դրամանոց ժամացույց, 320 հազար դոլար եւ 70 մլն դրամ դրամական միջոց: Սա Սանամյանի հայտարարագրած ունեցվածքն է, իսկ թե Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը որքա՞ն ունեցվածք ունի իրականում չհայտարարագրված, մնում է միայն կռահել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси