Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժամանակ». ԱՄՆ դեսպանատունը դժգոհել է Միհրան Պողոսյանից. նրա նկատմամբ արգելք կկիրառվի

«Ժամանակ». ԱՄՆ դեսպանատունը դժգոհել է Միհրան Պողոսյանից. նրա նկատմամբ արգելք կկիրառվի

12:38 | 15.03.2017 | Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներքին կարգով իշխանություններին դժգոհել ՀՀԿ տարածքային ցուցակով թիվ 1 ընտրատարածքում առաջադրված ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մասին։ Դեսպանն անձամբ է հայտնել դժգոհությունը՝ ակնարկելով, որ իրենք դեմ են նրա առաջադրմանը:

Հնարավոր է նաեւ ԱՄՆ դեսպանատան կողմից Միհրան Պողոսյանի նկատմամբ կիրառվի այն արգելքը, որը Մարտի 1-ից հետո մինչ օրս գործում է հայաստանցի մի շարք օլիգարխների դեմ։ Նմանօրինակ արգելք ԱՄՆ դեսպանատունը կարգադրեց նաեւ «Սասնա ծռերի» կողմից հուլիսյան գործողությունից հետո կիրառել «Արարատ» հեռուստաընկերության տնօրեն Միհրան Հակոբյանի նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси