Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը շարունակում է ազատվել Մհեր Սեդրակյանի մերձավորներից

«Հրապարակ». Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը շարունակում է ազատվել Մհեր Սեդրակյանի մերձավորներից

11:26 | 15.03.2017 | Մամուլ

Էրեբունի վարչական շրջանի նորաթուխ ղեկավար Դավիթ Գրիգորյանը շարունակում է ազատվել Մհեր Սեդրակյանի մերձավորներից։

«Ավելի վաղ ազատվել էր տեղակալից, առևտրի, սպասարկումների և գովազդի, քաղաքաշինության և հողօգտագործման, կրթության, մշակույթի և սպորտի բաժինների պետերից։ Հերթը հասել է սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետին, որտեղ նշանակվել է Ստելլա Ավագյանը։ «Ընդդեմ Թոխմախի» օպերացիայի շրջանակներում ավելի վաղ ազատվել էին նաև նրա զավակները․ որդին՝ Կադաստրի կոմիտեի պետի տեղակալի պաշտոնից, դուստրը՝ մանկապարտեզի տնօրենի»,-գրել է «Հրապարակ»-ը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси